«Լիսի Վոնդերլենդ»-ի շրջակայքը, որտեղ հայտարարվել էր «Հպարտության փառատոն»-ը, գրավել են ցուցարարները
«Լիսի Վոնդերլենդ»-ի հարող տարածքը, որտեղ հայտարարվել էր «Հպարտության փառատոնը», զբաղեցրել են ակցիայի մասնակիցները, ովքեր բողոքում են միջոցառման անցկացման դեմ։
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը, հանրահավաքի մասնակիցները ճեղքել են ոստիկանական շղթան։ Մոտ մեկ ժամ ոստիկաններին հաջողվել է զսպել ցույցի մասնակիցներին, ովքեր փորձել են մտնել ներքին տարածք։ Բախումների առանձին դեպքեր են եղել: Իրավապահները մի քանի հոգու դուրս են բերել տարածքից։
Առաջին ալիքի թղթակցի փոխանցմամբ՝ մեծ թվով իրավապահներ այս պահին մոբիլիզացված են գլխավոր մուտքի մոտ, նրանք հանրահավաքի մասնակիցներին թույլ չեն տալիս մտնել ներքին տարածք՝ անմիջապես այն վայրում, որտեղ գտնվում է «Թբիլիսիի Հպարտություն» փառատոնը և նախապատրաստական աշխատանքները շարունակվում են առավոտից։
Նշենք, որ «Թբիլիսի Փրայդ»-ը քիչ առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ փառատոնի մասնակիցները ստիպված են եղել լքել տարածքը։ Հայտարարության մեջ չի նշվում՝ փառատոնը չի՞ անցկացվելու, թե՞ այլ տարածքում է անցկացվելու։