Լիսաբոնում ճոպանուղու վթարի պատճառով սեպտեմբերի 4-ը սգո օր է հայտարարվել
Լիսաբոնում (Պորտուգալիա) ճոպանուղու վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 23-ի, 15 մարդ զոհվել է:
Պորտուգալիայի բժշկական օգնության ծառայությունը հայտնել է, որ ավելի քան հինգ տուժածի վիճակը ծանր է: Ըստ տեղեկությունների ՝ զոհվածների թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ։
Պորտուգալիայի կառավարությունը սեպտեմբերի 4-ը սգո օր է հայտարարել միջադեպի կապակցությամբ:
Տեղեկանքի համար «Գլորիա» ճոպանուղու վագոնը դուրս է եկել ռելսերից։ Ինչպես գրում է “Բի-բի-սի” – ն, նշված ճոպանուղուց օգտվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: «Գլորիա» ճոպանուղին հաղթահարում է 265 մետր հեռավորություն, իսկ ուղևորությունը տևում է երեք րոպե: