Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ «Գլորիա» ճոպանուղու վագոնը դուրս է եկել ռելսերից:
Վթարի զոհերի թվում կա մեկ երեխա։
Պորտուգալիայի շտապօգնության ծառայության տվյալներով ՝ տուժածներից 5-ի վիճակը ծանր է, եւս 13-ը թեթեւ վնասվածքներ են ստացել:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների թվում եղել են ինչպես օտարերկրյա քաղաքացիներ, այնպես էլ պորտուգալացիներ: Ինչպես գրում է “Բի-բի-սի” – ն, լիսաբոնցիների հետ միասին հիշյալ ճոպանուղուց օգտվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելու դի Սոուզան իր ցավն է հայտնել միջադեպի կապակցությամբ և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Նա նաև հույս հայտնեց, որ կառավարությունը շուտով դեպքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտրամադրի:
«Գլորիա» ճոպանուղին հաղթահարում է 275 մետր հեռավորություն, իսկ ուղևորությունը տևում է երեք րոպե: