Լինաս Լինկևիչուս. Երբ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, կարևոր է Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության խորացումը
Լինաս Լինկևիչուս. Երբ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, կարևոր է Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության խորացումը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի հայտարարությամբ, այն պահին, երբ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, կարևոր է Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության խորացումը:

Այս մասին Լինկևիչուսը գրում է «Թվիթերի» անձնական էջում:

«ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովի տարածաշրջանում առկա անվտանգության հարցերը:

Այն պահին, երբ Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, կարևոր է Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության խորացումը և կարևոր է, որ ՆԱՏՕ-ի դուռը լինի բաց»,- գրում է Լինաս Լինկևիչուսը: