Վաղը Լիլոյի տոնավաճառում սկսվելու է լայնածավալ սքրինինգ: «Լիլո Մոլի» տնօրեն, Գիորգի Կվարացխելիայի տեղեկությամբ տոնավաճառի փակումը չի նախատեսվում և շուկան աշխատելու է սովորական ռեժիմով:
Տնօրենի խոսքով, միջոցները խստացվելու են և բոլոր աշխատակիցները խստորեն վերահսկվելու են:
Ըստ նրա, հետազոտության նպատակն է, որ տեղի ունենա այն շփումների բացահայտումը, որոնք կապի մեջ են եղել վարակվածների հետ և տեղի ունենա նրանց ստուգումը: «Լիլո Մոլի» տնօրենի խոսքով, բոլոր հնարավոր շփումները արձանագրված են: