Թբիլիսիում, Լիլոյի տոնավաճառում մեկնարկում է լայնամասշտաբ ջերմաչափում
Թբիլիսիում, Լիլոյի տոնավաճառում այսօրվանից մեկնարկում է լայնամասշտաբ ջերմաչափում:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ, Լիլոյի շուկայում այսօրվանից կաշխատի հիվանդությունների վերահսկման կենտրոնի երկու խումբ և կհետազոտի վարակվածի շփման շրջանակը:
Ինչպես մեկնաբանել է Գամղրելիձեն, երեկ հետազոտել են մոտ 30 մարդու և նրանցից մի քանիսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Դա անհրաժեշտ եղավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ վարակվածներից մեկը շփում է ունեցել Լիլոյի տոնավաճառում աշխատող անձանց հետ: Երեկ հետազոտեցինք 30 մարդու և նրանցից մի քանիսի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս: Այդ պատճառով կայացրել ենք որոում, որ Լիլոյի տոնավաճառում անցկացվի լայնամասշտաբ ջերմաչափում: Այստեղ մեզ համար կհատկացվի տարածք, որտեղ կաշխատի երկու բրիգադ և կվերցնի կենսաբանական նմուշներ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
«Լիլո մոլի» տնօրեն Գիորգի Կվարացխելիայի փոխանցմամբ, «Լիլոն» փակել չի նախատեսվում և տոնավաճառը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմում: