Լիլոյի տոնավաճառում արդեն հետազոտվել է 3800 մարդ և նրանցից միայն հինգի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, Լիլոյի տոնավաճառում արդեն հետազոտվել է 3800 մարդ և նրանցից միայն հինգի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս:
Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, կորոնավիրուսի թեստավորում են անցնում նաև այլ տոնավաճառների աշխատակիցները, սակայն այս պահի դրությամբ լայնամասշտաբ հետազոտություն չի նախատեսվում:
Մենք նախատեսում են Թբիլիսիի այլ տոնավաճառներում հետազոտել մոտ 200 մարդու: Շարունակում ենք հետազոտությունը նաև ըստ նրա, թե ինչ տվյալներ են հավաքվել մեր համաճարակաբանների կողմից»,- հայտարարել է նախարարը: