«Լիլո Արենայում» կայացել է King of drift-ի եզրափակիչ փուլը. Վրաստանը նախատեսում է ընդունել Դրիֆթի աշխարհի գավաթի փուլը #1TVSPORT
«Լիլո Արենայում» անցկացվեց King of Drift 2022-ի հինգերորդ՝ եզրափակիչ փուլը։ Այս մրցավազքը դարձել է վրացական ավտոսպորտի ամենադիտարժան մրցումներից մեկը և միշտ աչքի է ընկել մեծ հետաքրքրությամբ։ Մրցաշարին մասնակցում էին դրիֆտերներ տարածաշրջանից, «Դրիֆթի արքայի» կոչումը նվաճելու համար պայքարում էին՝ 9 հայ, 12 ադրբեջանցի, 2 թուրք անձնակազմեր։ «Լիլո Արենայում» հավաքված հանդիսատեսը հուզիչ մարտեր է տեսել։
Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Սանդրո Լոմաձեի խոսքով՝ Վրաստանը ցանկանում է ապագայում հյուրընկալել աշխարհի առաջնության փուլը։
«Այս մրցաշարը դարձավ միջազգային, քանի որ Վրաստանը դրիֆթում այնպիսի հաջողությունների հասավ, որ մենք մտանք աշխարհի լավագույն եռյակ։ Մտադիր ենք պայքարել մոտ ապագայում աշխարհի առաջնության փուլի անցկացման համար»,- ասում է Սանդրո Լոմաձեն։