Լիկանի քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Օթար Արբոլաշվիլին։
Ինչպես նշել է նա, այս փուլում պայթյունի պատճառն անհայտ է։
Նրա խոսքով՝ այս փուլում բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է շենքից։
«Հավանաբար վաղը շենքը կզննվի, իսկ մինչ այդ Բորջոմիի քաղաքապետարանը բնակիչներին բնակարան կտրամադրի։ Բոլոր ծախսերը մենք ենք հոգալու»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով, դեպքի հետևանքով մեկ մարդ տուժել է, ով տեղափոխվել է կլինիկա եւ ստանում է համապատասխան բուժօգնություն։
Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական խմբերը։
«Բորջոմի» հեռուստաընկերությունը հեռարձակում է լուսանկարը պայթյունի վայրից։