Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեի, Լաշա Տուղուշիի և Զազա Աբաշիձեի հայտարարությունը
Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում հոգաբարձուների խորհրդի անդամ Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեն ասաց, որ հայտարարություն է անում իր և խորհրդի ևս երկու անդամների՝ Լաշա Տուղուշիի և Զազա Աբաշիձեի անունից:
«Ես, Լաշա Տուղուշին և Զազա Աբաշիձեն, կցանկանայինք, որ մեր գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին ներկայացներ իր կարծիքը, վերաբերմունքը, հաշվետվության քարտը նորությունների և ընթացիկ լուրերի բլոկի ղեկավար Գիորգի Գվիմրաձեի մասին։ Վերջին մի քանի հաղորդումներում Գիորգի Գվիմրաձեն անընդհատ կասկածի տակ է դնում մեր երկրի եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացը, անհասկանալի հարցեր է տալիս, անհրաժեշտության դեպքում կարող եմ դրանք գրավոր մեջբերել: Սրան արձագանքել է շատ մարդ և բազմաթիվ հարցեր է առաջացրել ընդհանուր բնակչության համար: Այս երկրի բնակչության 85 տոկոսը կողմ է եվրաինտեգրման ընթացքին, և դա է պատճառը, որ ես հետաքրքրված եմ։ Ուզում եմ, որ տիկին Թինաթինը հաշվետվության քարտ պատրաստի, ուսումնասիրի այս հարցը, պարզի, թե որն է այս մարդու արտաքին կողմնորոշումը, ինչ դավանանք ունի, ինչ ձգտումներ ունի։ Ուստի նշված անձի վերաբերյալ կայացնի կադրային որոշում։ Այս մարդը կասկածի տակ է դնում մեր ճանապարհը, մեր ձգտումները, մեր արտաքին կուրսը, դա չի համընկնում հեռարձակողի առաջնահերթությունների հետ, որոնք հեռարձակողը ուսումնասիրել է, որոշել, հաստատել ու գրի է առել։ Ուստի ես կցանկանայի, որ այն պատրաստվի և մոտ ապագայում մեզ զեկուցվի»,- ասել է Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեն։