Լիբիայում փոթորկի ու ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 6000-ը, իսկ 10 000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը՝ հիմնվելով Լիբիայի պետական լրատվամիջոցների վրա։
Դերնա նավահանգստային քաղաքում, որտեղ տարերային աղետի պատճառով երկու ամբարտակ է վնասվել, ափամերձ բնակավայրն ամբողջությամբ քշվել է ջրով։
Լիբիայում ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ Դեռնայում ջրհեղեղների պատճառով ավելի քան 30 հազար մարդ է տեղահանվել։
Տարածաշրջանում ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասը որոշ տուժած շրջաններ դարձրել է անհասանելի մարդասիրական խմբերի համար: