Լիբիայում փոթորկի ու ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 3000-ը։ Դերնա նավահանգստային քաղաքում, որտեղ բնական աղետների պատճառով երկու ամբարտակ է վնասվել, ափամերձ բնակավայրն ամբողջությամբ քշվել է ջրով։ Անհայտ կորած է համարվում մինչև 5000 բնակիչ։
Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կգերազանցի 10 հազարը։
«Դանիել» փոթորիկը ավերել է հազարավոր շենքեր, այդ թվում՝ Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բենղազիում:
Լիբիայի արևելքում հիմնադրված խորհրդարանը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։