Լիբիայում գտնվող նավթի կոռպորացիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մի քանի մարդ
Լիբիայում գտնվող նավթի կոռպորացիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մի քանի մարդ

Լիբիայում, Տրիպոլի քաղաքում գտնվող նավթի կոռպորացիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ: Հարձակվողները սպանվել են: Լրատվությունն այս մասին տարածում է Լիբիայի անվտանգության ծառայությունը: Նրանց փոխանցմամբ, հարձակվողներից մեկը իրեն պայթեցրել է շենքում:

Հիշեցնենք, Տրիպոլիում գտնվող նավթի պետական ընկերության շտաբկայան են ներխուժել զինված անձինք և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Տեղական մամուլը գրում է, որ տուժել է վեց մարդ:

Շենքում գտնվող հարձակվողների դեմ հատուկ գործողությունը շարունակվում է: