Լիբիայում ձերբակալված վրաց նավաստի Սոսլան Կակաբաձեն ազատված է
Լիբիայում ձերբակալված վրաց նավաստի Սոսլան Կակաբաձեն ազատված է

Լիբիայում ձերբակալված վրաց նավաստի Սոսլան Կակաբաձեն ազատված է:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, այսօր Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած դատական նիստին, դատավորը ընդունել է Վրաստանի քաղաքացուն ազատելու որոշում:

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, Եգիպտոսում Վրաստանի դեսպան Ալեքսանդր Նալբանդովը գտնվում է Լիբիայում:

Նախարարության փոխանցմամբ, դեսպանը տեսակցել է ձերբակալված վրաց նավաստիներին և հանդիպումներ է անց կացրել Լիբիայի արտաքին գործերի նախարարությունում:

Տոգոյի դրոշի ներքո լողացող նավի վրա, որպես խոհարար Կակաբաձեն աշխատում է 2015 թվականի օգոստոսից:

Լիբիայի բանտում գտնվում է ևս երկու վրացի նավաստի: Նրանց դատական նիստը կայանալու է մայիսի 20-ին:

 

 

 

Թողնել մեկնաբանություն