Լիբիայում բնական աղետի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը
Լիբիայում բնական աղետի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը

Լիբիայում փոթորկի ու ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը։ Առայժմ 10 հազար մարդ համարվում է անհետ կորած։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը՝ հիմնվելով Լիբիայի պետական ​​լրատվամիջոցների վրա։

Ավելի կոնկրետ, Լիբիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 5300 մարդ։

Լիբիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով երկու ամբարտակ է փլուզվել՝ ջուրը հասցնելով արդեն իսկ հեղեղված շրջաններ:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ամենամեծ վնասը տեղի է ունեցել Դերնա քաղաքում, որտեղ մոտ 6000 մարդ համարվում է անհետ կորած։