Լիբիայի խորհրդարանը Իսրայելին աջակցող երկրների դիվանագետներից պահանջել է լքել երկիրը
Լիբիայի խորհրդարանը Իսրայելին աջակցող երկրների դեսպաններից պահանջում է լքել երկիրը։ Տեղեկությունը տարածում է Լիբիայի խորհրդարանը։
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ եթե այդ երկրները չդադարեն աջակցել Իսրայելին, ապա խորհրդարանը կառավարությունից կպահանջի դադարեցնել նավթի ու գազի արտահանումը կոնկրետ այդ երկրներ։
«Խորհրդարանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունների գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Խորհրդարանում նշվում է, որ «այդ երկրներն աջակցում են Իսրայելին՝ Գազայի հատվածում կատարված հանցագործությունների մեջ, իսկ նրանց առաջնորդները դասախոսություններ են կարդում մարդու իրավունքների մասին»։