Լիբիայի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է 90 մարդ
Լիբիայի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է 90 մարդ

Փետրվարի 2-ի առավոտյան շուրջ 90 միգրանտներ են խեղդվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով: Այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիա Հեյդենը:

«Գնահատումների համաձայն, այսօր վաղ առավոտյան 90 միգրանտ Է խեղդվել Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով»,-նշել Է նա: Ափին հայտնաբերվել Է տասը մարդու մարմին, նրանցից երկուսը լիբիացիներ են, ութը՝ պակիստանցիներ: Երկու հոգի փրկվել Է, նրանց ծովում վերցրել են ձկնորսները: