Լիբիայի ափամերձ Դերնա քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11 300-ի
Լիբիայի ափամերձ Դերնա քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11 300-ի։ Եվս 170 մարդ զոհվել է Լիբիայի այլ բնակավայրերում։
Լիբիայի Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) տվյալներով՝ 10 100 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Լիբիայի Կարմիր մահիկի կազմակերպության տվյալներով՝ հորդառատ անձրեւների ժամանակ երկու ամբարտակ է կոտրվել։
Դերնայի քաղաքապետ Աբդել-Մոնեյմ ալ-Ղաիթին ասել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 20 000-ի՝ հաշվի առնելով աղետից տուժած տարածքների թիվը և ճեղքված ամբարտակները: