Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին
Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին

Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունը հրամանագիր Է ստորագրել խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթվի նշանակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Naharnet տեղական հրատարակությունը:

Հրատարակույթան տվյալներով՝ ընտրությունները նշանակված են 2018 թվականի մայիսի 6-ին: Երկրի նախագահից բացի, հրամանագիրն ստորագրել են նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին և  ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը:

«Այդ ընտրություններում լիբանանցիները պետք Է կատարեն ճիշտ ընտրություն, որը կբերի այն մարդկանց ընտրվելուն, որոնք, իրոք, համապատասխանում են նրանց ակնկալիքներին ու հույսերին»,-հայտարարել Է Աունը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն քվեարկության համամասնական համակարգով: Լիբանանի խորհրդարանի գործող կազմն աշխատում Է 2009 թվականից:

Ընտրությունները պետք Է կայանային 2013 թվականին, սակայն պատգամավորները մի քանի անգամ երկարաձգել են իրենց մանդատը երկրում տիրող անկայունության և նոր ընտրական օրենքի շուրջ տարաձայնությունների պատճառով: