Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում զոհվել է 31 մարդ, զոհվածների թվում կան փրկարարներ

15:14, 10.11.2024

Լիբանանում իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհվել է 31 մարդ. Զոհվածների թվում կան փրկարարներ։

Լիբանանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Տյուրի շրջանի Ռաս Էլ-Այն քաղաքի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 15 մարդ։ Անցած գիշեր քաղաքի վրա օդային ռմբակոծություններ են իրականացվել, որոնց ընթացքում մի քանի տներ են ռմբակոծվել։ Ջբեյլ շրջանի Ալմաթի գյուղում իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Իսրայելական օդուժը հարված է հասցրել Լիբանանի հարավային Սրիֆահ քաղաքում գտնվող բնակելի տան վրա։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է երկրի մայրաքաղաք Բեյրութի հարավային Դահիյեն թաղամասը։

Առկա տվյալների համաձայն՝ Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3136 և վիրավորվել 13979 մարդ։

Նմանատիպ