Լիբանանում իսրայելական օդուժի հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 620-ի
Իսրայելի օդային հարվածները Լիբանանում վերջին մեկ օրում 72 մարդու կյանք են խլել, 392-ը՝ վիրավորվել։
Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 620-ի։
Լիբանանում ասում են, որ Իսրայելի ռազմական գործողության արդյունքում, հնարավոր է, 500 հազար մարդ լքել է իրենց տները։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ անցած գիշեր ռմբակոծվել է «Հեզբոլլահի» 75 թիրախ։
Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում ռմբակոծված թիրախները ներառում էին զենքի պահեստներ, հրթիռային կայաններ, «Հեզբոլլահի» կողմից օգտագործվող շենքեր, օպերատիվ և այլ ենթակառուցվածքներ:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության ուժերին կոչ է արել նվազեցնել հարձակումները Լիբանանի վրա։