Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ և հինգ անօդաչու թռչող սարք
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ և հինգ անօդաչու թռչող սարք։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակման թիրախը եղել է Գալիլեայի շրջանը և Գոլանի բարձունքները։
Հարձակման արդյունքում երկու մարդ վիրավորվել է։ Կածրինի շրջանում բեկորներից խոցվել է տեղական երկու հրթիռ։
Հրթիռների մի մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մի մասն էլ պայթյունի հետևանքով հրդեհ է առաջացրել։
Տեղեկություններ կան, որ Գալիլեայի և Գոլանի գոտիների 15 վայրերում հրդեհներ են բռնկվել։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է երեք անօդաչու թռչող սարքերի վնասազերծման մասին, սակայն մյուս երկուսի մասին տեղեկություն չի հաղորդվում։