Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ պայթյուններ են տեղի ունեցել Մերոն լեռան շրջանում։ Իսրայելի հյուսիսային սահմանի մոտ 90 բնակավայրերում տագնապային ազդանշաններ են միացվել։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հրթիռների արձակումից հետո հարավային Լիբանանի տարածքը ռմբակոծվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։
Հրթիռների արձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորումը։ Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ դա նախնական պատասխանն է անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Սալեհ ալ-Արուրիի սպանությանը: