Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքը մխրճվել է Կեսարիա քաղաքում Բենիամին Նեթանյահուի առանձնատան վրա
Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքը մխրճվել է Կեսարիա քաղաքում Բենիամին Նեթանյահուի առանձնատան վրա

Լիբանանից արձակված անօդաչու թռչող սարքը մխրճվել է Կեսարիա քաղաքում Բենիամին Նեթանյահուի առանձնատան վրա։Անօդաչու թռչող սարք է գործարկվել դեպի ծովափնյա Կեսարիա քաղաքում գտնվող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնավոր նստավայրը։

Նեթանյահուի գրասենյակից հայտնում են, որ միջադեպի հետևանքով վարչապետն ու նրա կինը ներկա չեն եղել, և ոչ ոք չի տուժել։

Նեթանյահուն երկու առանձնատուն ունի Կեսարիայում և Երուսաղեմում, որոնք ակտիվորեն օգտվում է, ինչպես նաև երկար ժամանակ է անցկացնում Երուսաղեմի վարչապետի պաշտոնական նստավայրում, որն այժմ վերանորոգման փուլում է։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ շաբաթ օրը Լիբանանից Իսրայել է արձակվել 55 հրթիռ։