Լիբանանի վարչապետը հայտարարում է, որ Իսրայելի հարձակումների նպատակը Լիբանանի գյուղերն ու քաղաքները ոչնչացնելն է
Լիբանանի վարչապետը հայտարարում է, որ Իսրայելի հարձակումների նպատակը Լիբանանի գյուղերն ու քաղաքները ոչնչացնելն է

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասում է, որ Իսրայելի հարձակումների նպատակն է ոչնչացնել Լիբանանի գյուղերն ու քաղաքները։

Միքաթին չեղարկել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այցը և կոչ է արել երկրներին միջոցներ ձեռնարկել ագրեսիան դադարեցնելու համար։

Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 300 թիրախ Լիբանանում։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 182-ի, առնվազն 727 մարդ վիրավորվել է։