Լիբանանի վարչապետ - Հակամարտությունը դադարեցնելու այլ տարբերակ չկա, բացի դիվանագիտությունից
Լիբանանի վարչապետ - Հակամարտությունը դադարեցնելու այլ տարբերակ չկա, բացի դիվանագիտությունից

Հակամարտությունը դադարեցնելու համար այլ տարբերակ չկա, բացի դիվանագիտությունից, ասել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։

Նրա խոսքով՝ հրադադարը պետք է տարածվի ինչպես Գազայի հատվածի, այնպես էլ Լիբանանի վրա։

Ըստ Նաջիբ Միքաթիի, ՄԱԿ-ի Անվտանգության 1701 բանաձեւը, որն ընդունվել է 2006 թվականին Իսրայել-Լիբանանյան վերջին պատերազմին վերջ տալու համար, սակայն այդպես էլ պատշաճ կերպով չի իրականացվել, կարող է օգտագործվել:

Մինչդեռ Լիբանանի տեղեկատվության նախարար Զիադ Մակարին կառավարության նիստում ասել է, որ Իսրայելի հետ հրադադարի ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերը դեռ շարունակվում են։