Լիբանանի Նաբաթիե քաղաքում իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ քաղաքի քաղաքապետը
Լիբանանի Նաբաթիե քաղաքի քաղաքապետարանի իսրայելական ռմբակոծության հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքի քաղաքապետը։
Նաբաթիեի նահանգապետ Հովայդա Թյուրքի խոսքով՝ ռմբակոծության պահին քաղաքապետ Ահմադ Քահիլը գտնվել է քաղաքապետարանի շենքում։
Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հրթիռները հարվածել են Նաբաթիեի քաղաքապետարանի շենքին և տեղական ինքնակառավարման այլ գրասենյակներին։