Լիբանանի հյուսիսում իսրայելական ռմբակոծության հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել
Լիբանանի հյուսիսում իսրայելական ռմբակոծության հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։
Լիբանանի Կարմիր խաչի կազմակերպության տվյալներով՝ Իսրայելի ռազմական ավիացիան ռմբակոծել է բնակելի շենքը։
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ թիրախը կարող էր լինել «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկը։ Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, սա առաջին դեպքն է մեկ տարվա ռազմական գործողությունների ընթացքում, երբ քրիստոնյա մեծամասնություն ունեցող տարածքը ենթարկվում է իսրայելական զորքերի հարձակմանը:
Հաղորդվում է, որ ռմբակոծությունը զգալի վնաս է հասցրել։