Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով Կարմիր խաչի չորս բուժաշխատող է վիրավորվել
Լիբանանի հարավում իսրայելական օդային ռմբակոծության հետևանքով վիրավորվել են Կարմիր խաչի կազմակերպության չորս բուժաշխատողներ։ Կազմակերպության հայտարարության համաձայն՝ Լիբանանի Կարմիր Խաչի շտապ օգնության խումբը ՄԱԿ-ի խաղաղապահների հետ միասին հասել է Սիրբին բնակավայրի ռմբակոծված տան տարածք և որոնողափրկարարական գործողության ընթացքում տունը ռմբակոծվել է երկրորդ անգամ։ Ռմբակոծության հետեւանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ։