Լիբանանի հարավում աշխատելիս սպանվել է «Reuters» լրատվական գործակալության օպերատորը
Լիբանանի հարավում աշխատելիս սպանվել է «Reuters» լրատվական գործակալության օպերատորը

Լիբանանի հարավում աշխատելիս սպանվել է «Reuters» լրատվական գործակալության օպերատորը։ Այս մասին տեղեկությունը տարածում է հենց լրատվական գործակալությունը։

«Մենք խորապես վշտացած ենք մեր օպերատոր Իսամ Աբդալլայի սպանության կապակցությամբ։ Իսամն աշխատում էր հարավային Լիբանանում որպես «Reuters»-ի նկարահանող խմբի անդամ, որն ապահովում էր ուղիղ հեռարձակում: Մենք աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: Մենք կանգնած ենք Իսամիի ընտանիքի և գործընկերների կողքին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ գործակալության, վիրավորվել են նաեւ «Reuters»-ի լրագրողներ Թաեր ալ Սուդանին եւ Մահեր Նազեհը։ Նրանք բժշկական օգնություն են խնդրում։