Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանին ուղղված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 89 մարդ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված վերջին հարվածների հետևանքով զոհվել է 89 մարդ, հաղորդում է Sky News-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ վիրավորվել է առնվազն 700 մարդ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ պատերազմի սկզբից ի վեր Լիբանանում իրականացրել են ամենամեծ հարվածները։
Նրանց թիրախը «Հեզբոլլահ»-ի հարյուրից ավելի հրամանատարական կենտրոններ և ռազմական օբյեկտներ էին։