Լիբանանի Առողջապահության նախարարություն. Լիբանանում 1,2 միլիոն մարդ երկրի ներսում տեղահանվել է, իսկ ավելի քան 400 000-ը տեղափոխվել է Սիրիա
Լիբանանի Առողջապահության նախարարություն. Լիբանանում 1,2 միլիոն մարդ երկրի ներսում տեղահանվել է, իսկ ավելի քան 400 000-ը տեղափոխվել է Սիրիա

Մոտ 1,2 միլիոն մարդ երկրի ներսում տեղահանվել է այն բանից հետո, երբ Իսրայելն ուժեղացրել է իր ավիահարվածները Լիբանանում:

Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Նրանցից 179 500-ը գտնվում է բռնի տեղահանվածների կենտրոններում։

Բացի այդ, ավելի քան 400 000 մարդ ստիպված է եղել լքել Լիբանանը և մեկնել Սիրիա, այդ թվում՝ 300 744 սիրիացի և 100 203 լիբանանցի։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ինտենսիվ հարձակումների մեկնարկից հետո երեք շաբաթվա ընթացքում Լիբանանում ավելի քան 1400 մարդ է զոհվել։