Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 182-ի, առնվազն 727 մարդ վիրավորվել է
Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 182-ի, առնվազն 727 մարդ վիրավորվել է

Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 182-ի, առնվազն 727 մարդ վիրավորվել է։

Նախարարության տվյալներով՝ զոհվածների և վիրավորների թվում կան կանայք, երեխաներ, բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» ավելի քան 300 օբյեկտներին։

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է հարձակվել Բեքաայում գտնվող Հեզբոլլահի ռազմավարական զենքի պահեստների վրա։ Երկրի պաշտպանական ուժերը կոչ են անում այս շրջանում բնակվող բնակչությանը անհապաղ տարհանել։