Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 492-ի
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 492-ի

Վերջին տվյալներով՝ Լիբանանում մահացածների թիվը հասել է 492-ի։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մահացածների թվում կա 35 երեխա և 58 կին։

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով տուժել է նաև 1645 մարդ։

2006 թվականից ի վեր սա Իսրայելի կողմից լիբանանյան տարածքի վրա կատարված ամենախոշոր հարձակումներից մեկն է, որի արդյունքում այս թվով զոհեր են գրանցվել:

ԱՄՆ-ը խոսում է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հակամարտության ընդլայնման վտանգի մասին: Ինչպես օրեր առաջ գրել էր ՊՈԼԻՏԻԿՈ ամսագիրը, ամերիկացի պաշտոնյաները կանխատեսում են Իսրայելի և Հեզբոլլահի միջև ռազմական գործողությունների հետագա սրում, ինչը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։