Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի կենտրոնական հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, 14 մարդ վիրավորվել է
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի կենտրոնական հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, 14 մարդ վիրավորվել է

Բեյրութի կենտրոնում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորվել է 14 մարդ։ Համապատասխան տեղեկությունը տարածում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Զոհվածների թվում կան փրկարարներ և բուժաշխատողներ։

Իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է բազմահարկ շենքում տեղակայված Հեզբոլլահի առողջապահական կենտրոնը։

Իսրայելը շարունակում է իր ցամաքային գործողությունը Լիբանանի հարավում։ Պաշտպանության ուժերը Լիբանանի հարավային մասի 25 հավելյալ բնակավայրերի, այդ թվում՝ Նաբաթիա քաղաքի բնակիչներին կոչ են անում տեղափոխվել հյուսիս։ Նաբաթիան Լիբանանի հարավային մասի ամենամեծ քաղաքներից մեկն է, որի բնակչությունը մինչև հակամարտությունը կազմում էր 60-100 հազար մարդ:

«Անհապաղ հեռացեք ձեր տներից. Մի գնա հարավ: Տեղափոխվելով դեպի հարավ՝ ձեզ կարող է վտանգ սպառնալ»,- ասված է արաբերենով սոցցանցում Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի հայտարարության մեջ։