Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնակատար. Ցավում ենք, որ մեզ ներքաշում են պատերազմի մեջ, բայց իսրայելցիները գիտեն, որ դա «պիկնիկ» չի լինելու
Ըստ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի, Լիբանանը մտահոգված է, որ երկիրը մղվում է Իսրայելի դեմ պատերազմի: Նրա խոսքով՝ նման հակամարտությունը Իսրայելի համար «պիկնիկ» չի լինի։
«Գիտեք, «Հեզբոլլահը» ավելի շատ միջոցներ ունի, քան ՀԱՄԱՍ-ը, և այդ պատճառով ես ասում եմ, որ դա շատ դժվար է լինելու։ Սա մեծ գին կունենա բոլորի համար: Իհարկե, Իսրայելն ունի օդուժ, և նրանք կարող են գերիշխել ինչպես օդում, այնպես էլ ցամաքում, բայց ընդհանուր առմամբ, դա վնասակար կլինի բոլորի համար: Մենք ցավում ենք, որ մեզ մղում են պատերազմի, բայց իսրայելցիները գիտեն, որ դա «պիկնիկ» չի լինելու», – ասել է Աբդուլլահ Բու Հաբիբին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսրայել-Լիբանան սահմանին ստեղծված լարված իրավիճակի պատճառով աճում է մտահոգությունը, որ Լիբանանը կարող է ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ։ Այս ամսվա սկզբին Եվրամիությունը հայտարարեց, որ անհրաժեշտ է խուսափել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային էսկալացիայից։