Լիբանանը և «Հեզբոլլահը» համաձայնել են հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանն ու «Հեզբոլլահը» համաձայնել են կրակը դադարեցնելու ԱՄՆ առաջարկին, հայտնում է «Ռոյթերս»-ը։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի օգնական Ալի Հասան Խալիլն ասել է, որ Լիբանանը երկուշաբթի օրը գրավոր պատասխան է ներկայացրել Լիբանանում ԱՄՆ դեսպանին։
«Լիբանանը դրական մթնոլորտում ներկայացրել է իր պարզաբանումները փաստաթղթի վերաբերյալ։ Բոլոր նոտաները, որոնք մենք ներկայացրել ենք, հաստատում են ՄԱԿ-ի 1701 բանաձևի ճշգրիտ պահպանումն իր բոլոր դրույթներով»,- նշել է Ալի Հասան Խալիլը։
Կոնկրետ այս բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2006 թվականին, որով վերջ դրվեց Իսրայելի և Հեզբոլլահի միջև պատերազմին։ Նրա պայմանները պահանջում են, որ Հեզբոլլահը զորքեր չունենա Լիբանան-Իսրայել սահմանի և Լիտան գետի միջև:
Ինչպես գրում է Reuters-ը, Իսրայելը դեռ չի մեկնաբանել այս հարցը։