LGBTI անձանց իրավունքների պաշտպանության ինդեքսով Վրաստանին 100%-ից շնորհվել է 25,87%-ը
LGBTI անձանց իրավունքների պաշտպանության ինդեքսով Վրաստանին 100%-ից շնորհվել է 25,87%-ը

ILGA-Europe իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է LGBTI անձանց իրավունքների պաշտպանության ինդեքսը:

Rainbow Europe վերտառությամբ հետազոտությունում Վրաստանին 100%-ից շնորհվել է 25,87%-ը:

Ընդհանուր գնահատված է Եվրոպայի 49 երկիր: LGBTI անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից տարածաշրջանում առաջնորդը Մալթան է (91,04%), որը նախորդ տարի օրինականացրել է միասեռականների ամուսնությունը: Մալթային են հաջորդում Բելգիան  (78,76%), Նորվեգիան (77,74%), Միացյալ Թագավորությունը (73,48%), Ֆինլանդիան (73,27%):

Ըստ հետազոտության տվյալների, սեռական փոքրամասնությունների իրավունքներն ամենաշատը անպաշտպան են Ադրբեջանում (4,7%): Դրա հետ մեկտեղ, վերջին հնգյակում է նաև Հայաստանը (7,2%):

Հետազոտության հեղինակները նշում են, որ 49 երկրից միայն 16-ն է ստացել ավելի քան 50%: