Հայտնի վրաց դերասանուհի Լեյլա Աբաշիձեին հուղարկավորելու են հինգշաբթի, ապրիլի 12-ին: Հոգեհանգիստները կայանալու են նրա տանը, Փալիաշվիլու 33 համարում՝ ապրիլի 10-ին և 11-ին: Քաղաքացիական հոգեհանգիստն անցկացվելու է ապրիլի 12-ին, Քաշվեթիի եկեղեցում:
Մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օքիտաշվիլու տեղեկությամբ, վրաց դերասանուհու հուղարկավորության վայրն ընտրելու է վաղը, Թբիլիսիի քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովը:
88 տարեկանում մահացել էր վրաց հայտնի դերասանուհի Լեյլա Աբաշիձեն: Դերասանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում: