Վրացական կինոյի աստղ Լեյլա Աբաշիձեին հուղարկավորել են Սաբուրթալոյի պանթեոնում: Ըստ դերասանուհու կամքի, նրան հուղարկավորել են իր մոր կողքին:
Հրաժեշտի խոսքեր են ասել կինոգետ Գոգի Դոլիձեն, ռեժիսոր Քեթի Դոլիձեն և այլ արվեստագետներ:
Դերասանին Քաշուեթիի եկեղեցուց ճանապարհել են ծափահարություններով: Վրացական կինոպատմության ամենակարկառուն դերասանուհիներից մեկի քաղաքացիական հոգեհանգիստն ընթանում էր մինչև 14:00-ն՝ եկեղեցում: