Լևան Ժորժոլիանի. Ազատության հրապարակում տեղադրված են մեծ էկրաններ, ժամը 20:00-ից սպասում ենք բոլորին, եկեք միասին ոգևորենք մեր բասկետբոլի թիմին
Ժամը 20:00-ին Վրաստանի բասկետբոլի հավաքականը կխաղա Լատվիայի դեմ: Այս առնչությամբ Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հայտարարություն է տարածել.
Նրա խոսքով, Ազատության հրապարակում տեղադրվել են մեծ էկրաններ, բոլորը հնարավորություն կունենան աջակցելու Վրաստանի բասկետբոլի հավաքականին։
«Ազատության հրապարակում ժամը 20:00-ից սպասում ենք բոլորին՝ երկրպագուներին, մեր քաղաքացիներին։ Միասին աջակցենք մեր բասկետբոլի թիմին»,- ասաց Լևան Ժորջոլիանին։