Լևան Խաբեիշվիլին և «Ազգային շարժման» անդամները Կիպրոսում կհանդիպեն Դավիթ Կեզերաշվիլիի հետ
Լևան Խաբեիշվիլին և «Ազգային շարժման» անդամները Կիպրոսում կհանդիպեն Դավիթ Կեզերաշվիլիի հետ

«Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին և կուսակցության անդամները, այդ թվում՝ Պետրե Ցիսկարիշվիլին, Դավիթ Կիրկիտաձեն և Գիորգի Բոտկովելին մեկնել են Կիպրոս՝ հանդիպելու Դավիթ Կեզերաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2»-ը։

Ինչպես ասել է Լևան Խաբեիշվիլին, Կիպրոսում կհանդիպի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ։

«Վրաստանի ռուսական իշխանությունները հնարավորություն չեն տալիս, այդ թվում՝ քաղաքական վտարանդի մարդկանց, գալ Վրաստան։ Ես պատրաստվում եմ հանդիպել ոչ միայն Կեզերաշվիլիին, այլև շատ հայրենասեր վրացիների եմ հանդիպելու», – ասել է Լևան Խաբեիշվիլին։