Մայք Ջոնսոն. ԱՄՆ-ն պետք է թույլ տա Ուկրաինային պատերազմել այնպես, ինչպես հարմար է գտնում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ
Նահանգները պետք է թույլ տան Ուկրաինային պատերազմը վարել այնպես, ինչպես իրենց է հարմար։
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը Ջոնսոնին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է թույլ տա Ուկրաինային
օգտագործել ամերիկյան զենք ռուսական տարածքում:
«Կարծում եմ, որ մենք պետք է թույլ տանք Ուկրաինային պատերազմը վարել այնպես, ինչպես իրեն
հարմար է։ Ուկրաինացիները պետք է պատասխան հարված հասցնելու հնարավորություն ունենան. «Ես
կարծում եմ, որ ճիշտ չէ, որ մենք փորձում ենք կառավարել այս ջանքերը», – ասաց Ջոնսոնը։
Հեղինակ -
Edgar Barsegyan