Լևան Թոփաձեին վիրավորելու գործով Բուսա Ժվանիային սահմանել են կալանք
Լևան Թոփաձեին վիրավորելու գործով Բուսա Ժվանիային խափանման միջոց են սահմանել են կալանքը:
Բուսա Ժվանիայի համար մեղադրող կողմը պահանջում էր բանտարկություն, իսկ պաշտպանող կողմը պահանջում էր 50 հազար լարի գրավի դիմաց ազատել նրան:
Ըստ դատախազության, ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի օգոստոսի 2-ին, Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում գտնվող Լևան Թոփաձեի բնակարանի պատշգամբում, Բուսա Ժվանիան դանակով կյանքին վտանգավոր վնասվածքներ է հասցրել Լևան Թոփաձեին:
Իրավապահները Բուսա Ժվանիային ձերբակալել են 2020 թվականի օգոստոսի 2-ին: Ժվանիային մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության փորձի հոդվածով, որը նախատեսում է յոթից մինչև 15 տարով ազատազրկում: