Լևան Ռատիանին լրագրողներին փոխանցեց վրացական արտադրության բժշկական դիմակներ
Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայի բժիշկ Լևան Ռատիանին Վրաստանում արտադրված բժշկական դիմակներ է փոխանցել լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
«Արտադրված է Վրաստանում, շատ լավ դիմակներ են: Օգտագործենք այն, քանի որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հանձնարարական է տվել, և ես ձեզ խորհուրդ եմ տալիս օգտագործել այս դիմակները», – ասաց Լևան Ռատիանին:
Արդեն երկու օր է, ինչ Վրաստանում արտադրված բժշկական դիմակները վաճառվում են դեղատներում: