Լևան Ռատիանի - Մենք կարող ենք վարակակիր լինել, բակց չլինենք հիվանդ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սոցիալական հեռավորություն
Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին ասում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելիս շատ կարևոր է տրամադրվածությունը:
Միևնույն ժամանակ, ըստ Լևան Ռատիանիի, վարակվածների 80 տոկոսի մոտ կարող է վիրուսը ընթանալ առանց կլինիկական նշանների, ինչը վտանգավոր է հասարակության համար:
Ըստ Լևան Ռատիանիի, այդ պատճառով խորհուրդ է տրվում սոցիալական հեռավորությունը:
«Մարտի 13-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց Համաշխարհային փորձը, որ մարդկանց 80 տոկոսը կարող է վարակակիր լինել, բայց չլինել հիվանդ։ Նման մարդիկ վտանգավոր են հասարակության համար: Ինչ վերաբերում է 20 տոկոսին, ապա նրանց 17 տոկոսին հնարավոր է անհրաժեշտ լինի ստացիոնար բաժանմունքում: Երեք տոկոսը կարող է բուժման կարիք ունենալ վերակենդանացման բաժանմունքում: Դրա համար է անկրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Շատ կարևոր է տրամադրվածությունը այս հիվանդությանը հաղթահարելիս և մենք բոլորս պետք է դրական լինենք տրամադրված », – ասաց Լևան Ռատիանին:
Ինչպես ասաց Լևան Ռատիիանին, հետագայում սոցիալական հեռավորության կանոնը չխախտելու համար լրագրողներին հարցազրույց կտա այլ կերպով:
«Հիմա ես խախտում եմ հեռավորության կանոնները, քանի որ լրագրողների հետ սոցիալական հեռավորություն չունեմ: Հետևաբար, ես որոշեցի վաղվանից հարցազրույցներ տալ այլ ձևով », – ասաց Լևան Ռատիանին: