Լևան Ռատիանի. Առնվազն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, զերծ մնանք նույնիսկ ծնողական և որդիական հարաբերություններից, որպեսզի մեր մայրն էլ ու երեխաներն էլ լավ լինեն
Առնվազն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, զերծ մնանք նույնիսկ ծնողական և որդիական հարաբերություններից, որպեսզի մեր մայրն էլ ու երեխաներն էլ լավ լինեն,- այս մասին հայտարարել է Համալսարանային կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին՝ Վրաստանի առաջին ալիքի «Անձնական բժիշկ – Մարի Մալազոնիա» հաղորդման եթերում:
Ռատիանիի խոսքով, պետք է սովորեն հոգալ միմյանց մասին:
«Մեր երկրում վարակակիրների թիվը շատ է ավելացել, դրա համար շատ պատճառներ կան, ավելորդ է անգամ խոսել այս փուլում ճշմարիտն ու կեղծը տարբերելու մասին, կգա ժամանակ, երբ ամեն ինչ կկոչվի իր անունով, բայց փաստ է, որ մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին, որպեսզի որքան հնարավոր է քիչ վարակակիր ունենանք երկրում:
Ես ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ և քանի դեռ բժիշկ եմ, պատրաստվում եմ դա անել իմ կյանքի ողջ ընթացքում: Ես չեմ լինի ոչ քաղաքական ներկայացուցիչ, ոչ պաշտպան, ոչ փաստաբան, ոչ էլ վիրավորող, բայց մի բան կարող եմ ասել ձեզ, որ մեր հասարակությունը պետք է սովորի հոգ տանել այս հիվանդության մասին: Խնամք ինչ է նշանակում, նախ և առաջ մենք չվարակվենք: Եթե մենք վարակված ենք, մենք հիվանդության տարածողներն ենք: Ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ, այլևս ընտրություն չունենք, եթե հիվանդությունն այսքան պրոգրեսիվ աճել է, երկրում կավելանան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները, մենք նախ պետք է պաշտպանվենք:
Ես հասկանում եմ ներկա կյանքը, բայց մարդկությունը կյանքից արժեքավոր ոչինչ չի ստեղծել, ուստի յուրաքանչյուրի կյանքը պետք է փրկվի և փրկենք: Բոլորը միասին, ամբողջ հասարակությունը, ազգը, վանականը պետք է միասին անեն իրենց պաշտպանելու համար: Առնվազն հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, երբ գագաթնակետը կլինի, մենք զերծ կմնանք միմյանց հետ հարաբերություններից, բոլոր տեսակի տեղաշարժերից, նույնիսկ ծնողական և որդիականից, որպեսզի մեր մայրն էլ ու երեխաներն էլ լավ լինեն:
Ես չգիտեմ, այս տնտեսությունն ու քաղաքականությունը, դա ինձանից ավելի լավ հայտնի է իմ վերադասներին, բայց մի բան կարող եմ անել, բոլորին խնդրել և խորհուրդ տալ, որ երկրում պետք է փրկել կյանքը: Սովորենք հոգ տանել միմյանց մասին: Մեր հասարակությունը դրա պակաս չունի, բայց սովորենք միասին հոգ տանել միմյանց մասին, միայն սա կփրկի մեզ այս փուլում», – հայտարարել է Ռատիանին: