Լևան Մուրուսիձե. ԱՄՆ դեսպանատան ուղերձը դատավորներին, որ եթե մեզ չաջակցեք և չանեք այն, ինչ մեզ համար ընդունելի է, ապա ձեզ հետ կկատարվի այն, ինչ եղավ Մուրուսիձեի հետ, վստահ եմ՝ չի ստացվի
Լևան Մուրուսիձե. ԱՄՆ դեսպանատան ուղերձը դատավորներին, որ եթե մեզ չաջակցեք և չանեք այն, ինչ մեզ համար ընդունելի է, ապա ձեզ հետ կկատարվի այն, ինչ եղավ Մուրուսիձեի հետ, վստահ եմ՝ չի ստացվի

ԱՄՆ դեսպանատան ուղերձը դատավորներին, որ եթե մեզ չաջակցեք և չանեք այն, ինչ մեզ համար ընդունելի է, ապա ձեզ հետ կկատարվի այն, ինչ եղավ Մուրուսիձեի հետ, վստահ եմ՝ չի ստացվի,- դատավոր Լևան Մուրուսիձեն ասել է Վրաստանի Առաջին ալիքին։

Միաժամանակ Մուրուսիձեն հույս է հայտնում, որ հանդիպում կանցկացվի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

«Չգիտեմ՝ դա հնարավոր կլինի՞։ Ուստի վարչապետի հետ անկեղծ զրույցից հետո մենք ծրագրելու ենք, թե ինչ կարելի է անել գլոբալ առումով։ Դատավորները պահանջում են, որ հանդիպենք և ասենք ճշմարտությունը, թեև մենք նախ հանդիպում ենք խնդրել վարչապետից, տեսնենք։ Քանի դեռ այս հարցը չի լուծվել, ես ոչինչ չեմ կարող ասել համաժողովի նիստում։ Իմ հայտարարության հիմքն այն է, որ ինձ շատ դատավորներ են զանգահարել և ասել, որ իմ կողմից են, և իրենք էլ կարծում են, որ սա պայքար է դատարանի, արդարադատության դեմ, և խոսքը կոռուպցիայի մասին չէ։

Արդարությունը պետք է լինի անկախ և չպետք է ենթարկվի որևէ մեկի թելադրանքին, նույնիսկ եթե դա լավագույն ընկերն է»,- ասել է Լևան Մուրուսիձեն։