Լևան Մախաշվիլի. Բազմաթիվ քայլեր կան, և «Բարեկամության ակտի» հաստատման հավանականությունը նվազագույն է
Լևան Մախաշվիլի. Բազմաթիվ քայլեր կան, և «Բարեկամության ակտի» հաստատման հավանականությունը նվազագույն է

Մենք պետք է խոսենք արդյունքների մասին, ոչ թե այն մասին, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ինչ-որ բան սկսեց։ Նրանք փորձում են նորություն ստեղծել՝ մեկը փաստաթուղթ է նախաձեռնել, մյուսը միացել է, երրորդը հետ է վերցրել, չորրորդը կրկին միացել է, հինգերորդը թուղթը տեղափոխել է մեկ սենյակից մյուսը։ Այս ամենը լուրջ չէ, – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին։

Նրա խոսքով, նույնիսկ Կոնգրեսի ներկայացուցիչների գործողություններն արդեն դարձել են անլուրջ։

«Մենք պետք է խոսենք արդյունքների մասին, եթե այս ակտը ընդհանրապես լույս կտեսնի, այլ ոչ թե այն քայլերի մասին, որոնք արվում են օրակարգ ստեղծելու համար՝ Վրաստանում իրավիճակ ձևավորելու նպատակով։ Նախ, պետք է այն հաստատի մի պալատը, հետո՝ մյուսը, այնուհետև ստորագրի նախագահը։ Անցնելիք բազմաթիվ քայլեր կան, և այս ակտի հաստատման հավանականությունը նվազագույն է»,- նշել է Մախաշվիլին։