Լևան Մաճարավարիանի. Մենք դատապարտում ենք բռնությունը, կարևոր չէ, թե որ կողմից է դա տեղի ունենում
Լևան Մաճարավարիանի. Մենք դատապարտում ենք բռնությունը, կարևոր չէ, թե որ կողմից է դա տեղի ունենում

Մենք դատապարտում ենք բռնությունը, կապ չունի, թե որ կողմից դա տեղի կունենա,- լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Մաճարավարիանին։

Նրա խոսքով՝ միջադեպին արձագանքելու են իրավապահները։

«Անձամբ ես և մեր թիմը, իհարկե, դատապարտում ենք բռնությունը։ Կարեւոր չէ, թե որ կողմից է դա տեղի ունենում։ Ցավոք սրտի, ես իրականում տեղեկություն չունեմ, թե ովքեր էին այդ երիտասարդները և ինչով էին զինված։ Սակայն, վստահեցնում եմ ձեզ, իրավապահները սրան կարձագանքեն»,- ասաց Մաճարավարիանին։

Տեղեկության համաձայն՝ ըստ «Ազգային շարժման», հարձակում է տեղի ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։